Բրեմենի միջազգային օդանավակայան
Բրեմեն օդանավակայան
| |||
---|---|---|---|
IATA: BRE – ԻԿԱՕ: EDDW | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | քաղաքացիական |
Բրեմեն օդանավակայան (գերմ.՝ Flughafen Bremen, նաև City Airport Bremen, IATA - BRE, ICAO - EDDW), միջազգային օդանավակայան Բրեմենում, Գերմանիայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականին հիմնադրվել է «Bremer Verein für Luft (schiff) fahrt» ընկերությունը, որը նախագծել է օդանավակայանի շինարարությունը Բրեմենի հյուսիսային հատվածում, Վեզերի աջ ափին։ 1910 թ. ծրագրերը հաստատվեց քաղաքային սենատի կողմից, իսկ նույն տարվա ամռանը սկսեցին առաջին անգարների կառուցողական աշխատանքները։ Սկզբում վերելքն ու վայրէջքն ուղեկցվում էին աղմուկով, որն էլ պատճառ դարձավ օդանավակայանի աշխատանքների կարճաժամկետ ընդհատման։ 1913 թվականի մայիսի 16-ին Բրեմենի հարավային մասում օդային բազայի կառուցման թույլտվություն ստացվեց։ 1919 թվականին, առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, այդ տարածքում սկսվեցին օդանավակայանի կառուցման աշխատանքները։
1925 թվականին կառուցվեց առաջին տերմինալը։ 1937 թվականին կառուցվեց իր ժամանակի համար ամենալավ վերելքի և վայրէջքի գոտիները. չորս բետոնե շերտեր, որոնցից ամենաերկարը 600 × 52 մ է։ Գոտիները միմյանց հատում էին աստղաձև, որն էլ ապահովում էր վերելքի և վայրէջքի ապահովությունը, անկախ քամու ուղղությունից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին օդանավակայանը հաճախ էր ենթարկվում ռմբակոծության, իսկ պատերազմի ավարտին այն անցավ ԱՄՆ Ռազմա-օդային ուժերի ձեռքը, ովքեր սկսեցին կարգապահ և կանոնավոր աշխատանք կազմակերպել ռազմական բազայի աշխատանքների համար մինչև 1948 թվականի մարտը։ 1949 թվականի հունվարի 27-ին օդանավակայանը կրկին կանոնավոր շահագործման հանձնվեց։ Վերանորոգման ժամանակ արևմտյան գոտին երկարացվեց մինչև 1300 մետր, իսկ ավելի ուշ՝ մինչև 2034 թ.: Բացի այդ, ավելացվեցին ռադիոսարքավորումներ, որոնք գործում էին վատ եղանակի պայմաններում։ Այդ ժամանակից Բրեմենում սկսեցին գործել միջազգային ավիաուղիներ։ 1956 թվականի մայիսի 1-ին Lufthansa-ն Բրեմենում հիմնադրեց օդաչուական դպրոց, որն այդ ժամանակից ի վեր հայտնի է Lufthansa Flight Training անվանումով։ Մյունխենի ավիավթարից հետո առաջացավ պահանջ՝ վերանայել ինքնաթիռների թռիչքի երկարությունը։ Այդ պատճառով հարմար ուղղություններ համարվեցին միայն արևմտյան և արևելյան ուղղությունները։ Նախկինում գոյություն ունեցող գոտիները շահագործելու համար, նախևառաջ, նախատեսվում էր տեղափոխել Վեզերի ձախ ափը, Okhtum-ը։ 1988 թ-ին 09/27 գոտին ընդարձակվեց բոլոր կողմերից 300 մ, սակայն այդ տարածքները կարող են օգտագործվել միայն բացառիկ դեպքերում։ Գոտի 23-ը օգտագործվում է միայն թռիչքների համար։ 1989 թվականին Բրեմեն քաղաքի օդանավակայանի ուղևորաշրջանառությունն առաջին անգամ կազմել է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Նույն թվականին մշակվեց Flughafen 2000 նախագծը, որը միտված էր օդանավակայանի թարմացման համար։ Կառուցվեցին նոր տերմինալներ, փակ ավտոկայանատեղի, գրասենյակային շենքեր։ Ծախսերը կազմեցին շուրջ 199,4 մլն եվրո։
Ենթակառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդանավակայնը միացնում է հինգ տերմինալներ, հարավային կառույցն ունի 1, 2 և 3 տերմինալներ, որոնցից դուրս են գալիս հինգ ուղղություններ։ Loukost-ավիաընկերությունը (discounter[1]) Ryanair-ը տեղակայված է E-ի առանձին տերմինալում, որը նախկին բեռների պահեստն էր։ Օդանավակայանին են պատկանում երկեւ ավտոկայանատեղիներ, որոնք նախատեսված են շուրջ 4500 մեքենաների համար։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդանավակայանը գտնվում է քաղաքից 3,5 կմ հեռավորության վրա։ Կենտրոնից (մասնավորապես, Կենտրոնական կայարանից) օդանավակայան կարող են հասնել տրամվայով (ուղի 6)։ Տրանսպորտն աշխատում է 10 րոպե հաճախականությամբ, ուղևորությունը տևում է 11 րոպե։ Օդանավակայան են տանում նաև A1, A27 և A281 մայրուղիները։ Գործում են նաև ավտոբուսային ծառայություններ դեպի Համբուրգ և Գրոնինգեն։
Վիճակագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղևորներ | Ուղղություններ | Բեռնափոխադրումներ(in t) | ||
---|---|---|---|---|
2000 | 1,918,064 | – | – | |
2008 | 2,486,337 | 46,876 | 723 | |
2009 | 2,448,851 | 43,650 | 731 | |
2010 | 2,676,297 | 46,409 | 539 | |
2011 | 2,560,023 | 45,412 | 612 | |
2012 | 2,447,007 | 44,737 | 643 | |
2013 | 2,612,627 | 44,263 | 567 | |
2014 | 2.773.129 | 45.987 | 721 | |
2015 | 2.660.754 | 42.263 | 608 | |
2016[2] | 2.573.501 | 40.687 | ||
Source: ADV[3] |
Ավիաընկերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավիաընկերություններ | Ուղղություններ |
---|---|
Air Berlin[4] | Անթալիա, Նյուրնբերգ , Պալմա դե Մայորկա |
Air VIA | Բուրգաս |
Atlasjet | Անթալիա |
Corendon Airlines | Անթալիա |
Hamburg International | Անթալիա, Իզմիր, Պալմա դե Մայորկա |
KLM | Ամստերդամ-Սխիպխոլ |
Lufthansa Regional | Մյունխեն |
Lufthansa | Ֆրանկֆուրտ Մյունխեն |
Ostfriesische Lufttransport | Բրյուսել, Կոպենհագեն |
Pegasus Airlines[5] | Անթալիա |
Ryanair | Ալգերո, Ալիկանտե, Բերլին-Շյոնեֆելդ, Վենետիկ (Տրեվիզո), Վիլնյուս, Գդանսկ, Ժիրոնա (Բարսելոնա), Զադար, Կաունաս, Ստոկհոլմ-Սկավստս, Լիվերպուլ, Լոնդոն , Մակլագա, Մանչեստր, Միլան (Օրիո), Մյունխեն, Օսլո, Պալմա դե Մայորկա, Պորտու, Ռիգա, Տալին, Տամպերե, Տրապանի (Սիցիլյա), Ֆարու, Խյոուգեսուն, Էդինբուրգ |
Sky Airlines | Անթալիա |
SunExpress | ՍանԷքսպրես |
Tunisair | Մոնաստիր |
Turkish Airlines[6] | Ստամբուլ-Աթաթուրք |
XL Airways Germany | Անթալիա [սեզոնային], Ֆուերթվենթրա, Հերկուլիոն [սեզոնային], Կոս [սեզոնային], Լաս Պալմաս դե Գրան Կանարիա, Պալմա դե Մալյորկա [սեզոնային], Ռոդոս [սեզոնային], Թեներիֆե Սաութ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]http://www.bremen-airport.com/
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ [1]
- ↑ https://www.kreiszeitung.de/lokales/bremen/flughafen-verbucht-weniger-passagiere-7310177.html
- ↑ «German Airport Statistics (German)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 24-ին.
- ↑ [2]
- ↑ [3]
- ↑ [4]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեմենի միջազգային օդանավակայան» հոդվածին։ |
|